Երեւանի Մյասնիկյան պողոտայի թիվ 40 հասցեի մոտ, փետրվարի 27-ին, ժամը 06.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա տղամարդուն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: