Երեւան-Սեւան ճանապարհի 43-րդ կմ-ին, փետրվարի 27-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ-5410» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «ԳԱԶ-24»-ի վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























