Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները փետրվարի 27-ին, ժամը 11.30-ին, Վարդանանց փողոցի 28/2 շենքից բերման են ենթարկել 62-ամյա Վիրաբ Ս.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա փետրվարի 14-ից հետախուզվում էր ՌԴ Տվերի մարզի իրավապահների կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 238 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:




























