Ղրիմի նոր վարչապետ Սերգեյ Աքսենովը ժամանակավորապես իրեն է ենթարկել թերակղզու ուժային կառույցները: Այս մասին նա հայտնել է այսօր՝ մարտի 1-ի առավոտյան, արտակարգ հայտարարությամբ հանդես գալով, հաղորդում է Ղրիմի տեղեկատվական գործակալությունը:
Մարտի 1-ի առավոտից ՆԳՆ-ի, բանակի, նավատորմի, սահմանապահ զորամասերի եւ հարկային ոստիկանության բոլոր ուժային ստորաբաժանումները ժամանակավորապես անցնում են Ղրիմի Ինքնավար Հանրապետության վարչապետ Սերգեյ Աքսենովի ենթակայության տալ: Աքսենովը բացատրելով իր որոշումը, նշել է, որ երեկ Կիեւի իշխանությունների եւ Ղրիմի Գերագույն Խորհրդի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել, որ իրավապահ եւ այլ ուժային կառույցների ղեկավարներին Կիեւը նշանակելու է միայն Ղրիմի իշխանությունների հետ համաձայնեցնելով:
Այդուհանդերձ, նույն փետրվարի 28-ին, Ղրիմի ոստիկանության պետի պաշտոնում նշանակվել է Կիեւի ներկայացուցիչ Իգոր Օվրուցկին: Ղրիմի խորհրդարանը այդ մասին չի տեղեկացվել, եւ Օվրուցկիի թեկնածությունը Ինքնավարության Գերագույն Խորհրդի հետ չի համաձայնեցվել:
Ղրիմի վարչապետը համարում է, որ Ուկրաինայի կենտրոնական իշխանությունը կոպտորեն խախտել է պայմանավորվածությունը եւ Ղրիմի Սահմանադրության դրույթները: Այդ առնչությամբ Աքսենովը որոշել է ժամանակավորապես անձանբ իրեն ենթարկեցնել Ղրիմի թերակղզու տարածքում գտնվողն ուժային կառույցները:
Սերգեյ Աքսենովը ուժային կառույցների ղեկավարներին տեղեկացրել է, որ նրանք պիտի կատարեն միայն իր հրամանները, իսկ ով դրա հետ համաձայն չէ, Աքսենովը խնդրել է հրաժարականի դիմում գրել:
Արտակարգ նիստից վերջում Աքսենովը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով աջակցել թերակղզում կայունության եւ խաղաղության հաստատմանը:




























