ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը այսօր՝ մարտի 1-ին,  թեթեւ վիրահատություն է տարել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ փոքր բժշկական անհետաձգելի միջամտություն էր՝ ընդհանուր անզգայացմամբ, արդեն գտնվում է տանը, վիճակը լավ է: Ավելին՝ պատգամավորտ ժամը 15.00-ին կլինի Ազատության հրապարակում եւ իր գործընկերների հետ կմասնակցի Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքին: Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ՝ ՀԱԿ-ի հանրահավաքին մասնակցելու հարցը հատուկ չեն քննարկել, «ով կցանկանա, կմասնակցի, բայց մենք չենք լինի հարթակում, քանի որ դա ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքն է»:

Նաիրա Զոհրաբյանի հետ ՀԱԿ-ի հանրահավաքին կմասնակցեն նաեւ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը, Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը եւ այլք: