Մեքսիկայում զորանոցի շենքում պայթյունի հետեւանքով առնմազն 17 զինվորական է վիրավորվել, հաղորդում է La Voz-ը:

Նշվում է, որ զինվորականները փորձել են դուրս բերել առգրավված վառոդը՝ ոչնչացնելու համար, սակայն փոխադրման ժամանակ այն պայթել է, հաղորդում է Gazeta.ru-ն:

Հաղորդվում է, որ տուժածներից 8-ը լուրջ վնասվածքներ են ստացել: Ներկայումս նրանք արդեն տեղափոխվել են Իրապուատո քաղաքի հիվանդանոց:

Բացի այդ, պայթյունից կոտրվել են հարակից շենքերի ապակիները: