Չինաստանը մտադիր է մոտ ապագայում Լուսնի վրա բազա հիմնել, սակայն պատրաստվում է հետազոտական սարքավորումներն ուղարկել Մարս: Նման հայտարարությամբ այսօր հանդես է եկել Լուսնի հետազոտման «Չանե-3» չինական նախագծի ղեկավար Ե Պեյցզյանը:
Նրա խոսքով՝ «Չինաստանը նախագիծ չունի», որը Լուսնի վրա երկարատեւ բնակության համար բազայի շինարարություն նախատեսի: Նա նաեւ նշել է, որ «Չինաստանը Մարսի հետազոտման համար անհրաժեշտ ամեն ինչ ունի՝ ներառյալ հետազոտական սարքավորումը»: «Այս ծրագրի մեկնարկի օրը կախված է կառավարության որոշումից եւ ֆինանսավորումից»,- ընդգծել է Ե Պեյցզյանը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Դեկտեմբերի 14-ին ՉԺՀ-ն ԽՍՀՄ-ից ու ԱՄՆ-ից հետո աշխարհում երրորդ երկիրը դարձավ, որի «Չանե-3» տիեզերական սարքավորումը վայրէջք կատարեց Լուսնի վրա: Արբանյակի ուսումնասիրման ծրագիրը պայմանականորեն բաժանված է երեք փուլի:
Երրորդ փուլի համաձայն Լուսին կուղարկեն «Չանե-5» եւ «Չանե-6» սարքավորումները, որոնց հիմնական խնդիրն է Երկիր հասցնել լուսնային բեկորները: Ավելի վաղ չինացի փորձագետները հայտարարում էին, որ իրենց տիեզերագնացներին Լուսին կուղարկեն 2020թ.-ից հետո:.




























