Հայաստանում, այսօր՝ մարտի 1-ին, ժամը 11.00–ի դրությամբ, հանրապետության մի շարք տարածաշրջաններում` Հրազդանում, Սեւանում, Եղեգնաձորում, Գորիսում, Սիսիանում, Կոտայքում, Վայքում, Մեղրիում, Սպիտակում, Ճամբարակում, Վարդենիսում, Մարտունիում եւ Դիլիջանում ձյուն է տեղացել:

Տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ:

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: