Հավանայի արվեստների ազգային թանգարանից մի քանի արժեքավոր ցուցանմուշ է անհետացել, այդ թվում՝ հայտնի նկարիչ Լեոպոլդո Ռոմանաչի մի քանի նկար, հայտնել է արվեստների ազգային թանգարան ղեկավարությունը։
Հայտարարության մեջ նշվում է, որ աշխատանքներն անհետացել են թանգարանի պահեստներից, եւ դրանց անհետացումը նկատվել էր անցյալ շաբաթ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Որոշ աշխատանքներ արդեն գտել են Ֆլորիդայում: Թանգարանը հրապարակել է առեւանգված աշխատանքների ամբողջական ցանկը`աճուրդների եւ հավաքածուատերերի համար:




























