American Airlines ավիաընկերության ուղեւորատար օդանավը թռչունների երամին բախվելուց հետո ստիպված է եղել վերադառնալ ամերիկյան Դալլաս քաղաքի օդանավակայան, հաղորդում է CBS հեռուստաընկերությունը:
McDonnell Douglas MD-80 օդանավում եղել է 123 ուղեւոր եւ անձնակազմի 5 անդամ: Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան:
ԱՄՆ քաղաքցիական ավիցիայի դաշնային վարչության տվյալներով՝ թռչունների երամի հետ բախման մասին տեղեկությունն ստանալուց հետո Դալլաս-Վաշինգթոն չվերթի օդանավը վերադարձել է Դալլասի օդանավակայան եւ արտակարգ վայէջք կատարել տեղի ժամանակ 19.21-ին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Գերատեսչության տվյալներով՝ օդանավն աննշան վնասվածք է ստացել, ուղեւորները չեն տուժել:




























