Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, փետրվարի 28-ին, ժամը 17.00-ին, Շինարարների փողոցի թիվ 25 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 34-ամյա Արբի Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա խոստովանել է, որ 2013 թ. նոյեմբերի 19-ին Հալաբյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող արհեստանոցի սեղանից գողացել է բջջային հեռախոս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հեռախոսը պատկանում է նշված արհեստանոցի վարպետ Արարատ Ղ.-ին, որը գողության մասին նախկինում ոստիկանություն չէր հայտնել:
Կատարվում է հետաքննություն:




























