Սյունիքի մարզի Գորիս քաղաքում այսօր՝ մարտի 1-ին, ինքնասպանություն է գործել 19-ամյա Ս. Քոչարյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնից:

Դեպքը տեղի է ունեցել «Թանգու ձոր» կոչվող տարածքում, ահազանգը ստացել են առավոտյան 10.10-ին: Ոստիկանությունից նաեւ հայտնեցին, որ երիտասարդ աղջկա մայրը մահացած է, իսկ հայրը ցմահ ազատազրկման է դատապարտված: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ առաջիկայում: