Ղրիմի օդային տարածքը մինչեւ հիմա փակ է։ «Սիմֆերոպոլ» օդանավակայանը ժամանակավորապես չվերթներ չի սպասարկում՝ օդային տարածքի սահմանափակումների հետ կապված։

Այդ մասին հայտնում է cenzor.net-ը` վկայակոչելով օդանավակայանի պաշտոնական կայքը:

Ըստ տեղեկատվության` մարտի 1-ին չեղյալ են հայտարարվել Կիեւ, Մոսկվա, Ստամբուլ ուղղություններով 16 չվերթներ: Կիեւից  21.00-ի երեկոյան չվերթը կընդունվի` ըստ ժամանակացույցի: