Ռուսաստանի Հրեական ինքնավար մարզի Օբլուչենսկիի շրջանում ածուխով լցված 15 վագոններ դուրս են թռել ռելսերից: Այս մասին «ՌԻԱ նովոստիին» հայտնել է Արտակարգ իրավիճակների օպերատիվ շտաբի ներկայացուցիչը:
«Հեռավորարեւելյան երկաթուղու Տեպլոոզերսկ-Բիրական հատվածի 8256-րդ կմ-ին ածուխ տեղափոխող 15 վագոններ դուրս են եկել ռելսերից»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ տուժածներ չկան, հնարավոր է ուղեւորատար գնացքներից ուշացում:




























