Կես միլիոնի կոնյակի եւ ծխախոտի գողությունը բացահայտվել է:
Փետրվարի 18-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել Զաքարիա Սարկավագի փողոցի թիվ 44 հասցեում գտնվող մթերային խանութից 500.000 դրամի «Արարատ» ապրանքանիշի կոնյակներ եւ ծխախոտ գողանալու մասին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանները փետրվարի 28-ին պարզել են, որ գողությունը կատարել է 48-ամյա Արթուր Խ.-ն, որը ձերբակալված է:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է քննություն:




























