Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 1-ին, ժամը 11.08-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ռայկոմի փողոցի թիվ 88 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, խոհանոցի հատակին հայտնաբերել 63-ամյա Է. Գ.-ի դին: Մահվան պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:




























