2013 թ. դեկտեմբերի 5-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել Ա. Հովհաննիսյան փողոցի 18 շենքի մի բնակարանից ոսկյա զարդեր, 60.000 դրամ, 2 ֆոտոխցիկ եւ բջջային հեռախոս գողանալու մասին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 37-ամյա Հայկ Ս.-ն, որը կալանավորված է:
Կատարվում է նախաքննություն:




























