Վանաձոր քաղաքի Երեւանյան խճուղու թիվ 74 շենքի դիմաց, փետրվարի 28-ին, ժամը 16.00-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 29-ամյա Նելլի Ս.-ին, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Նույն օրը, ժամը 21.10-ին, Վանաձորի Երեւանյան խճուղու թիվ 117 շենքի դիմաց իրար են բախվել 54-ամյա Ռոբերտ Տոնոյանի «ՎԱԶ-2107» եւ 38-ամյա Արտյոմ Գ.-ի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով Ռ. Տոնոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ մահացել է:

Քննությունը վարում է քննչական բաժանմունքը: