Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները, փետրվարի 28-ին, ժամը 16.00-ին, 24-ամյա Գեւորգ Ն.-ի տանը եւ օժանդակ շինությունում կատարած խուզարկությամբ տան տանիքից հայտնաբերել են ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ եւ ինքնաձիգի տարբեր տրամաչափի 11 փամփուշտ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:




























