Անդորրագրերի թղթում բիսֆենոլ А տոքսինն է պարունակվում։ Նման եզրակացության են հանգել Ցիցինատիի հոսպիտալին կից բժշկակամ կենտրոնի ուսումնասիրողները։
Բանկոմատների անդորրագրերը տպվում են թերմոթղթի վրա, որը թունավոր նյութեր է պարունակում։
Ամերիկացի գիտնականները ստուգել են բանկոմատի անդորրագրերի հետ շփում ունեցած մարդկանց մեզում թունավոր նյութի աստիճանը: 24 կամավորներից անալիզներ են վերցրել տերմինալի թղթին հպվելուց առաջ եւ հետո, հաղորդում է «Եվրոսմին»:
Բիսֆենոլ А-ի աստիճանի զգալի բարձրացում բժիշկները նկատել են այն մարդկանց մոտ, ովքեր տերմինալի թուղթն իրենց ձեռքում պահել են երկու ժամ: Այսինքն բանկոմատի անդորրագրերի հետ ոչ երկար շփումը առողջությանը վնաս չի պատճառում:
Բիսֆենոլ А-ի բացասական ազդեցությունն ի հայտ է գալիս տերմինալի թուղթը ձեռքում երկար պահելիս: Խանութների եւ բանկերի գանձապահների համար բանկոմատի թղթից բխող վտանգն ակնհայտ է: Ավելի վաղ ուսումնասիրողները պարզել էին, որ օրգանիզմում բիսֆենոլ А-ի բարձր մակարդակը անպտղություն է առաջացնում, խախտում ուղեղի զարգացումը եւ առաջացնում մի շարք այլ հիվանդություններ:



























