Մասիս քաղաքի «Հայփոստ» ՓԲԸ շենքի դիմաց, փետրվարի 28-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 2-րդ դասարանի աշակերտուհուն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը փոքրիկին տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























