Նվազագույնը 12 մարդ զոհվել ու 11-ը վնասվածք են ստացել շաբաթ Ջամրուդ քաղաքում Պակիստանի հյուսիս-արեւմտյան Հայբեր շրջանում, որտեղ ռումբը պայթել է միկրոավտոբուսի ճանապարհին, որում բնակչությանը պալիոմելիտի դեմ պատվաստող բժիշկներ էին գտնվում, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: Ահաբեկչությունը տեղի է ունեցել աֆղանական սահմանի մոտակայքում: Սկսվլ է միջադեպի հետաքննություն:
Դեռ ոչ մի խմբավորում իր վրա չի վերցրել պատասխանատվությունն ահաբեկչության համար: Պակիստանում հա-ախ են հարձակվում բժիշկների վրա, ովքեր պայքարում են պոլիոմելիտի դեմ: Սպանվում են ինչպես բժիշկները, այնպես էլ նրանց պաշտպանող ոստիկանները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Պակիստանն աշխարհի այն քիչ պետություններից մեկն է, որտեղ դեռ գոյություն ունի պոլիոմելիտ հիվանդությունը: Կառավարությունը պարբերաբար պետության տարբրեր շրջաններ բժիշկներ է ուղարկում պատվաստումների համար, սակայն բժիշկները հաճախ են բախվում տեղի բնակիչների դիմադրությանը: Պատվաստմանը դեմ են կրոնական արմատականները, որոնք պնդում են՝ պատվաստումները «հակասում են իսլամի նորմերին»:




























