Հ. Էմինի փակուղու թիվ 119 հասցեի դիմաց, փետրվարի 28-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար շարժվել է տեղից, իսկ երբ վարորդը` 28-ամյա Երեմ Պ.-ն, փորձել է կանգնեցնել մեքենայի ընթացքը` մնացել է ծառի եւ ավտոմեքենայի արանքում, ինչի հետեւանքով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: