Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, փետրվարի 28-ին, ժամը 17.45-ին, Արմավիր-Ջանֆիդա ճանապարհին նկատել են մի քաղաքացու` հրացանը ձեռքին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ստուգմամբ պարզվել է, որ 57-ամյա Արշավիր Բ.-ի մոտ եղել է «Իժ-18» տիպի, առանց գործարանային համարի, 16 մմ տրամաչափի որսորդական հրացան:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: