ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտագին գործերի հանձնաժողովի կոմիտեի նախագահ Էդ Ռոյսը, կոմիտեից նրա գործընկեր Բրեդ Շերմանը, Ներկայացուցիչների պալատի անդամներ Թոնի Քարդենասը, Աննա Էշուն եւ Քեթրին Քլարկը հարգել են ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայ բնակչության կոտորածի զոհերի հիշատակն իրադարձությունների 26-րդ տարելիցի կապակցությամբ: Ինչպես NEWS.am-ին հաղորդել են Ամերիկայի Հայ դատի գրասենյակի մամուլի ծառայությունից, նրանք դատապարտել են շարունակվող բռնություններն ու ահաբեկումները, որոնք խրախուսվում են Ադրբեջանի ղեկավարության կողմից:
Էդ Ռոյսն իր ելույթում հիշեցրել է, ինչպես են Սումգայիթում զարգացել դեպքերը, որից հետո նա ասել է. «Ողբերգական իրադարձությունների տարելիցին, երբ մենք սգում են անմեղ մարդկանց մահը, մենք հիշում ենք Լեռնային Ղարաբաղում շարունակվող կոնֆլիկտի մասին, ինչպես նաեւ ադրբեջանական քաղաքական առաջնորդների կողմից հրահրող կոչերի, սահմանին շարունակվող ռազմական բախումների մասին: Ծայրահղ կարեւոր է, որպեսզի Ադրբեջանի առաջնորդները հեռու մնան սադրիչ հայտարարություններից ու հակված լինեն արդյունավետ բանակցությունների՝ Լեռնային Ղարաբաղում կայուն խաղաղության ապահովման համար»:
Բրեդ Շերմանը պարզաբանել է Սումգայիթում, Կիրովաբադում ու Բաքվում կոտորածների մասին հիշելու անհրաժեշտությունը: «Եթե մենք հույս ունենք հետագայում վերջ տալ զանգվածային սպանություններին, մենք պետք ճանաչենք այդ սարսափելի իրադարձություններն ու անենք այնպես, որ դրանք այլեւս չկրկնվեն: Կարեւոր քայլ է Ադրբեջանում էթնիկ հայերի բնաջնջման փաստի ճանաչումը: Սակայն մենք պետք է անենք ավելին. մենք պետք է ցույց տանք Ադրբեջանին, որ Միացյալ Նահանգները հակված են Արցախը բռնություններից պաշտպանելուն»,- ասել է նա:
Թոնի Քարդենասը նշել է, որ Ղարաբաղից արեւելք ընկած հատվածում ադրբեջանական ուժերը շարունակում են անտեսել հրադադարի ռեժիմը: «Քնած հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովը հարենիք վերադարձավ որպես հերոս ու Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպան Էլմիրա Սուլեյմանովի կողմից ներկայացվեց որպես «հայրենասիրության օրինակ ադրբեջանցի երիտասասրդների համար»: Ողջ այդ ընթացքում Իլհամ Ալիեւը շարունակում իր հանդուգն ճարտասանությունը՝ հայերին անվանելով ազգի թշնամիներ»,-նշել է խորհրդարանականը:
Աննա Էշուն պարզաբանել է, որ առանց ամերկյան ճանաչման ու խիստ քննադատության բռնությունների շղթան շարունակվելու է: «Նույնիսկ այսօր Սիրիայից աքսորում են քրիստոնյաներին ու ազգային այլ փոքրամասնություններին , եւ երբեմնի մեծ ու տարաբնույթ էթնիկ խճանկարն աղավաղվում է: Առանց մեր ուշադրության ու համաշխարհային հասարակության արձագանքին սրան վերջ չի լինի»,- ընդգծել է նա:
Մեկ այլ կոնգրեսական Քեթրին Քլարքը նշել է, որ Սումգայիթի տված դասերը չպետք է մոռացվեն: «Կազմելով Համագործակցության տարատեսակ ընտանիքներ ու հանդիսանալով ամերիկացիներ, մենք բարոյական պարտավորություն ունենք ճանաչել վայրագությունները, որոնք թույլ չեն տվել մեզ հասնել մեր ընդհանուր նպատակին»,- հայտարարել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամը:
Նշենք, որ 1988թ.-ի փետրվարի 27-29 ընթացքում Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքի ողջ ատարածքը հայ բնակչության զանգվածային սպանությունների թատերաբեմ դարձավ: Տասնյակ հայեր սպանվեցին, հարյուրավորները ծանր վնասվածքներ ստացան:




























