Քալիֆորնիայի Իրվայնի համալսարանում Ադրբեջանի հյուպատոսը դասախոսություն է կարդացել` փորձելով պատմությունը ներկայացնել խեղաթյուրված տեսքով:  «Asbarez»-ը գրում է, որ միջոցառումը կազմակերպել էր ադրբեջանամետ  Միջազգային հարցերի խորհուրդը` Արեւմուտքում Ադրբեջանի ընթացիկ քարոզչության շրջանակներում: Լսարանի երկու երրորդ մասը հայեր էին, առաջին հերթին ուսանողներ եւ համայնքի անդամներ, որոնք ջանքեր են գործադրել  ճշմարտությունը վերհանելու ուղղությամբ:

Հայ ուսանողների միությունը մասնակիցներին բուկլետներ է բաժանել, որոնցում նկարագրվում էր իրական Ադրբեջանը, այդ թվում` լրագրողներին բանտարկելու, Սաֆարովի նման մարդասպաններին մեծարելու, Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում հայոց ջարդերի վարած նրա քաղաքականությունը, ինչպես նաեւ Ալիեւի վարչակարգի կողմից սեփական ժողովրդի դեմ իրականացվող մարդու իրավունքների հարատեւ խախտումները: Հյուպատոսի խեղաթյուրված պատմությունից հետո, որի ընթացքում նա հայտարարել էր, թե հայերը ոչնչացրել էին ադրբեջանցիներին, եւ որ Գանձասարի հայոց պատմական եկեղեցին ալբանական է եղել, մոդերատորը հացեր տալու հնարավորություն է ընձեռել: 

Նախօրոք պատրաստված ադրբեջանամետ խումբը նախապես կազմված հարցեր է տվել, որոնք ստացել են հյուպատոսարանի կողմից նախօրոք գրված պատասխաններ: Դրանից հետո հայ ուսանողները հնարավորություն են ստացել լույս սփռել իրավիճակի վրա, բացահայտել ճշմարտությունը եւ հարցեր տալ Ադրբեջանի կողմից Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում հայերի նկատմամբ իրականացրած զանգվածային սպանությունների վերաբերյալ: Ադրբեջանի հյուպատոսը խուսափել է   հարցերից եւ անսպասելի  ավարտել նիստը: Կազմակերպիչներն այնուհետեւ բոլորին խնդրել են դուրս գալ:  Դրանից հետո հյուպատոսը եւ կազմակերպիչները թաքնվել են մյուս սրահում, ,ինչ ոստիկանությունը փակել էր միջանցքը: