Վոլոգդայում ռուսական Բարեկենդանի տոնակատարությունների շրջանակում կթխեն Ռուսաստանի ամենամեծ  նրբաբլիթը` 200 կգ քաշով: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով Վոլոգդայի ղեկավարության մամուլի ծառայությանը:

Նշվում է, որ   նրբաբլիթը պատրաստելու են 1,4 հազար նրբաբլիթներից` չորս տարբեր միջուկներով: Նրբաբլիթի տրամագիծը կլինի 3 մ, եւ այն կդառնա ամենամեծը Ռուսաստանում:

 «Նրբաբլիթը պատրաստվելու է Վոլոգդայի բնական  սննդամթերքներից: Այն թխելու են տեղի չորս արտադրամասերը: Ռուսաստանում այդպիսի մեծ նրբաբլիթ դեռ ոչ ոք չի թխել», - նշվում է հաղորդագրության մեջ: Նրբաբլիթը կարող է համտեսել քաղաքի ցանկացած հյուր եւ բնակիչ: Ավելի վաղ Դմիտրովում նույնպես հսկայական նրբաբլիթ էին պատրաստել` 2,5 մ տրամագծով: