Ազատության հրապարակ քիչ առաջ ժամանեց Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակ մտավ համախոհների հետ: Առաջին նախագահին ուղեկցում էին ՀԱԿ պատգամավորներ Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Մարդիկ ծափողջյուններով դիմավորեցին առաջին նախագահին, հրապարարակում կանգնած կանայք սկսեցին բղավել, թե «ինչու էիր մեզ անտեր թողել»:
Ի դեպ, Ազատության հրապարակում է նաեւ կալանավորված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահենը՝ հոր նկարը ձեռքին:
NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ Ազատության հրապարակում են գտնվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Նաիրա Զոհրաբյանը, Վահան Բաբայանը, «Ժառանգությունից» Րաֆֆի Հովհաննիսյանը, Արմեն Մարտիրոսյանը, Հովսեփ Խուրշուդյանը եւ այլք: Հրապարակում են նաեւ Ազգային ինքնորոշում միավորման ներկայացուցիչները, նրանց ձեռքին կա «2008թ մարտի 1-ը 1996թ սեպտեմբերի 26-ի շարունակությունն է», «Մարտի 1-ի կուսակցական շահարկումը անբարոյականություն է» եւ այլն:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am




























