Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն մարտի 1-ին, Կիեւում հանդիպել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար եւ խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովի հետ։

Թուրքական փոխանցմամբ՝  Կիեւում Տուրչինով-Դավութօղլու  հանդիպմանը ներկա է եղել նաեխ Ղրիմի թաթարների մեջլիսի նախկին նախագահ, Ուկրաինայի խորհրդանի պատգամավոր Մուսթաֆա Աբդուլջեմիլ Քըրըմօղլուն։

Տուրչինովը Դավութօղլուին հայտնել է, որ ներկայում Ուկրաինան ծանր ժամանակներ է անցկացնում եւ գնահատել Ուկրաինայի զարգացումներում Թուրքիայի որդեգրած դիրքորոշումը։

Դավութօղլուն երկրօրյա այցի ժամանակ նախատեսում է հանդիպել նաեւ Ուկրաինայի ԱԳ նախարարի,  վարչապետի, ինչպես նաեւ կառավարության կազմում տեղ չզբաղեցնող քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

Նշենք, որ Դավութօղլուն Ուկրաինա կատարած այցից առաջ հայտարարել էր, թե Ուկրաինայի ամբողջականությունը՝ Ղրիմը ներառյալ, շատ կարեւոր են տարածաշրջանի կայունության համար։ «Ղրիմը կարեւոր է Թուրքիայի համար,թե այն բանի համար, որ Ուկրաինայի դուռն է, թե այնտեղ ապրող մեր ազգակից թաթարների եւ այնտեղ Թուրքիայի մշակութային ժառանգության համար»,-ասել էր Դավութօղլուն: