Քանի որ ուկրաինական կողմը գազի դիմաց վճարելու պարտավորությունը չի կատարել, գազի սակագնի նվազեցման մասին համաձայնագիրը երկրորդ եռամսյակի համար  երկարաձգելն անիմաստ է, կարծում է ՌԴ էներգետիկայի նախարարությունը։  «Ուկրաինան չի վճարել իջեցված սակագնով գազի ընթացիկ պարտքը, նաեւ՝ առայսօր չի մարել 2013թ. պարտքը», - «Ինտերֆաքսին» ասել են էներգետիկայի նախարարությունից։

«Եթե հետագայում էլ այդպես է շարունակվելու, ապա ի՞նչ իմաստ ունի երկարացնել  իջեցված սակագներով գազի մատակարարումների վերաբերյալ համաձայնագրի ժամկետը: Ոչ մի», - ասել է գործակալության զրուցակիցը:

Նա նշել է, որ կոնկրետ համաձայնագիրն Ուկրաինան արդեն խախտել է: «Կարեւոր է, որպեսզի իջեցված սակագնի վերաբերյալ առաջարկն ամեն եռամսյակ   հաստատվի: Հիմարություն եւ սխալ կլինի դրա ժամկետը 2014թ. երկրորդ եռամսյակում երկարացնելը», - բացատրել է նա: