Մորթե իրերի սիրահարներն այլեւս չեն կարող այցելել լոնդոնյան Mahiki գիշերային ակումբ: Հաստատությունը, որի այցելուների թվում են փոփ-աստղերն ու թագավորական ընտանիքի անդամներ, փակել է իր դռները հյուրերի առաջ, ովքեր մորթե իրեր են կրում:
Ակումբի մուտքի մոտ նոր նեոնային գովազդ կհայտնվի PETA կազմակերպության կողմից: Մորթյա հագուստով հյուրերը չեն կարողանա Mahiki մուտք գործել, իսկ մյուսներին կաբաժանեն հատուկ նշաններ՝ «Ոչ մորթուն» գրառմամբ, հաղորդում է Russia Today-ը:
Mahiki-ի առանց մորթիների առաջին երեկույթի հյուրերին կդիմավորեն Քեյթ Միդլթոնը, արքայազն Հարին, արքայադուստրեր Բեաթրիսն ու Եվգենիան: Թագավորական ընտանիքի անդամները կստուգեն՝ արդյոք այցելուների հագին մորթյա իրեր չկան:



























