«Սարսանգի ջրամբարում աղետայի դրության» վերաբերյալ հայտարարությունը սուտ է: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Վահրամ Աթանեսյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ադրբեջանական կողմի փորձերը ԵԽԽՎ Մոնիթորինգի կոմիտեի ուշադրությունը հրավիրել Սարսանգի ջրամբարի վրա:
«Սարսանգի ջրամբարը Լեռնային Ղարաբաղի ջրուղու կարեւոր մաս է կազմում: Ջրամբարը կառուցվել է խորհրդային իշխանությունների որոշմամբ ու հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի սեփականություն»,- հիշեցրել է Վահրամ Աթանեսյանը:
Միեւնույն ժամանակ նա նշել է, որ ադրբեջանական կողմի ոռոգման համակարգը հայտնի պատճառներով չի գործում ու եւ դա տվյալ տարածաշրջանի հարեւան երկրի համար իրոք աղետ է: «Նախկինում համակարգը ոռոգում էր հազարավոր հեկտարներ: Ներկայիս դրությունը ստեղծվել է ադրբեջանական կողմի մեղադրանքով: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետը հրապարակել է ղարաբաղյան կողմի դիրքորոշումը. մենք պատրաստ ենք խնդիրները քննարկել բանակցությունների սեղանի շուրջ: Սակայն հարցերը, կրկնում եմ, պետք է լուծվեն բանակցությունների ճանապարհով, հանգիստ, քաղաքակիրթ մթնոլորտում»,- նշել է խորհրդարանականը:
«Սակայն եթե ինչ-որ մեկին Ադրբեջանում թվում է, թե կգա ժամանակ ու նրանք հնարավորություն կստանան տիրապետել Լեռնային Ղարաբաղի հարստությամբ, ստիպված եմ հիասթափեցնել. դրանք անիրականանալի պատրանքներ են»,- եզրափակել է Վահրամ Աթանեսյանը:




























