Պետական դումայի խորհուրդն դիմում է հղել ՌԴ նախագահին՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել Ղրիմում դրության կայունացման համար: Այդ մասին հայտարարել է Պետական դումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը:
«Այսօր Պետական դումայի խորհուրդը երկու փաստաթուղթ է ընդունել. դա ՊԴ Խորհուրդի հայտարարությունն է դումայի պատգամավորների անունից, որում մտահոգությունն են հայտնում Ուկրաինայում զարգացող հասարակական քաղաքական դրության, քաղաքական ճգնաժամի սրության վերաբերյալ: Երկրորդ փաստաթղթում ՊԴ Խորհուրդը դարձյալ պատգամավորների անունից կոչ է անում նախագահին միջոցներ ձեռնարկել Ղրիմում դրության կայունացման համար ու առկա հնարավորությունները կիրառել Ղրիմի բնակչության պաշտպանության համար»,- ասել է Նարիշկինը լրագրողներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ավելի ուշ հայտարարել է, որ Ղրիմի ռուսների կյանքին սպառնացող վտանգ գոյություն ունի, ուստի Ռուսաստանը չի կարող անմասն մնալ: Սենատորները նաեւ հնարավոր են համարում քաղաքացիների անվտանգության ապահովման համար Ղրիմ սահմանափակ թվով ռազմական ուժ մտցնելու իրողությունը:




























