Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի որդի Աբդալան ձերբակալվել է թմրանյութեր պահելու համար, հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Շաբաթ օրը Կահիրեից հյուսիս գտնվող Կալյուբիա նահանգի ոստիկանները ստուգելու համար կանգնեցրել են Աբդալա Մուրսիի մեքենան: Խուզարկության ժամանակ նախկին նախագահի որդու եւ նրա ընկերոջ մեքենայում 5 գ հաշիշ էր հայտնաբերվել սիգարետների մեջ, հաղորդում է Gazeta.ru-ն: Մուրսիի ընտանիքը տվյալ պահին ոչ մի կերպ չի մեկնաբանում Աբդալայի ձերբակալությունը: Կատարվում է քննություն:




























