Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 1-ին, ժամը 12.44-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Շահումյան-Ղարիբյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Արթիկ քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 2108» մակնիշի 34 AT 311 եւ «ԶԻԼ-131» մակնիշի 22 OL 053  համարանիշի ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են «ՎԱԶ 21-08» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը: