ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմում է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության խորհուրդ՝ Ուկրաինայի տարածքում ՌԴ ԶՈՒ-ն օգտագործելու մասին՝ մինչեւ այդ երկրում հասարակաքաղաքական իրավիճակի կարգավորումը։ Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
«Ուկրաինայում ստեղծված արտակարգ իրավիճակով պայմանավորված, որը սպառնալիք է պարունակում ՌԴ քաղաքացիների, մեր հայրենակիցների, Ղրիմում տեղակայված ՌԴ ԶՈՒ անձնակազմի համար, Ռուսաստանի Սահմանադրության 102 հոդվածի 1-ին մասի «գ» կետի համապատասխան՝ ՌԴ Դաշնության խորհուրդ եմ ներկայացնում Ուկրաինայի տարածքում զորք օգտագործելու մասին դիմում՝ մինչեւ այդ երկրում հասարակաքաղաքական իրավիճակի կարգավորումը», - ասված է մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Պուտինը նաեւ կարգադրություն է ստորագրել` արգործնախարարության ստատս-քարտուղար Գրիգորի Կարասինին Դաշնության խորհրդում քննարկումների ժամանակ ՌԴ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ նշանակելու մասին:




























