ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդին կից ռազմական կոմիտեի նիստը կկայանա մարտի 5-ին Մոսկվայում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նախատեսվում է քննարկել «Հավաքական անվտանգության շրջաններում ռազմաքաղաքական մթնոլորտի իրավիճակն ու զարգացումը, ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները», ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացման եւ 2014-ին օպերատիվ ու մարտական նախապատրաստության համատեղ միջոցառումների անցկացման հարցերը:

Նիստը կկայանա Ռազմկան կոմիտեի նախագահ, ՌԴ ԶՈ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության առաջին փոխնախարար Վալերի Գերասիմովը: Կոմիտեի կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ-երկրների գլխավոր շտաբների պետերը: