Կիեւի Անկախության մայդանում  մարտի 2-ին «Ուկրաինան եւ Ղրիմը միասնական են» ժողովրդական հանրահավաք կկայանա։ Այս մասին հայտնում է «Մայդանի» մամուլի ծառայությունը։

Միջոցառման սկիզբը նախատեսված է տեղի ժամանակով 12:00-ին:

«Ժողովրդական Վեչեն նվիրված կլինի Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանմանը եւ տեղի կունենա «Ուկրաինան եւ Ղրիմը միասնական են» կարգախոսի ներքո: Վեչեին մասնակցելու համար հրավիրվում են բոլոր ոչ անտարբեր կիեւցիները, մայրաքաղաքի հյուրերը եւ Մայդանի ակտիվիստները», - ասված է հաղորդագրության մեջ: