Եգիպտոսի անցումային նոր կառավարությունը շաբաթ օրը երդում է տվել երկրի ժամանակավոր ղեկավար Ադլի Մանսուրին։
Նոր կառավարության կազմում փոխվարչապետի իր նախկինի պաշտոնը վերականգնել է երկրի պաշտպանության նախարար Աբդել Ֆաթահ աս Սիսին, որը պետության ապագա ղեկավարի պոտենցիալ թեկնածու է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Երդմնակալության արարողությունը կայացել է Եգիպտոսի նախագահների նստավայրում՝ Կահիրեի «Ալ Իթիհադիա» պալատում։




























