Դոնեցկում մարզային պետական վարչակազմի շենքի վրա բարձրացրել են ռուսական դրոշը: Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ Դոնեցկում ռուսամետ տրամադրություններ ունեցող բնակիչների զանգվածային ակցիաներ են ընթանում, որոնք, մասնավորապես, դժգոհ են Գերագույն Ռադայի որոշումից, որով ռուսերենը զրկվում է տարածաշրջանային լեզվի կարգավիճակից, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ուկրաինական հեռուստատեսության 5-րդ ալիքը հաղորդում է, որ հրապարակում հավաքվել է մի քանի հազար մարդ, որոնք փորձում են մտնել վարչակազմի շենք եւ պահանջում են վարչակազմի ղեկավարի հրաժարականը:




























