Դաշնության խորհուրդը թույլ է տվել Ուկրաինայի եւ Ղրիմի ԻՆքնավար Հանրապետության տարածքում օգտագործել ՌԴ զինված ուժերը՝ մինչեւ երկրում հասարակական քաղաքական իրավիճակի կայունացումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմում էր ներկայացրել Ռուսաստանի Դաշնության խորհուրդ՝ Ուկրաինայի տարածքում ՌԴ ԶՈՒ-ն օգտագործելու մասին՝ մինչեւ այդ երկրում հասարակական քաղաքական իրավիճակի կարգավորումը։ Խորհրդարանի վերին պալատը միաձայն կողմ է քվեարկել պետության ղեկավարի առաջարկին։

Քվեարկությունը բաց ռեժիմով է անցկացվել։ Որոշումն ընդունվել է միաձայն։