Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհուրդը այսօր՝ մարտի 1-ին արտահերթ նիստ է հրավիրում՝ քննարկելու Ղրիմում ստեղծված իրավիճակը, հաղորդում է Segodnya.ua-ն:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության խորհուրդը թույլ է տվել ՌԴ զինված ուժերն օգտագործել Ուկրաինայում, Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում, մինչեւ այդ երկրում հասարակական քաղաքական իրավիճակի կարգավորումը:




























