Լոս Անջելեսի շրջանի առաջին ատյանի գլխավոր դատարանում կյանքի ապահովագրության գործակալը ցուցմունք է տվել այն մասին, որ իր նախկին բոյֆրենդի սպանության մեջ մեղադրվող Գլենդելի ազգությամբ 34-ամյա բնակիչը սպանությունից մեկ օր առաջ իր հետ քննարկել է ապահովագրական պոլիսի հարցերը: Այս մասին գրում է «Glendale News-Press»-ը:
Ապահովագրական գործակալ Վերոնիկա Կոստայի խոսքով՝ Հովհաննես Մասկովյանը նախորդ տարվա ապրիլի 23-ին զանգահարել է իրեն եւ հավաստիացել, որ իր եւ իր բոյֆրենդ Ջոշուա Ուեսթի ապահովագրական պոլիսները արդեն պատրաստ են: Կոստան հայտնել է, որ հաջորդ առավոտյան ինքը զանգահարել է Մասկովյանին՝ հայտնելու համար, որ պոլիսները պատրաստ են:
Նույն օրը երեկոյան Լոս Անջելեսի ոստիկանության դետեկտիվները Ուեսթի մարմինը հայտնաբերել են Սան Վելի փողոցում:
Դատախազության տվյալներով՝ Հովհաննես Մասկովյանը, նրա 29-ամյա եղբայր Խաչիկ Մասկովյանը եւ 19-ամյա Նազարեթ Բայամջյանը միասին պլանավորել են Ուեսթի սպանությունը:




























