Գիտակցելով բոլոր վտանգները, որոնք կախվել են Ուկրաինայի պետականության գլխին, «Աջ հատվածի» կենտրոնական շտաբն իր բոլոր ստորաբաժանումներին հանձնարարել է շտապ զենքի եւ մարդկանց մոբիլիզացիա հայտարարել, նաեւ կախված կոնկրետ իրավիճակից, առավելագույնս կոորդինացնել իր գործողությունները պետական ուժային մարմինների հետ: Այս մասին ասվում է «Աջ հատվածի» հայտարարությունում, հաղորդում է ՈՒՆՆ-ն:
«Հիշեցնում ենք Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին՝ անկախ ազգությունից (այդ թվում ռուսներին), որ մեր պայքարը հակակայսերական է, ոչ թե հակառուսական: Ուստի հանուն մեր ընդհանուր ազատության եւ պետականության: Կովկասի դիմադրության շարժմանը, ինչպես նաեւ Ռուսաստանի բոլոր ազատագրական շարժումներին կոչ ենք անում ակտիվացնել իրենց գործունեությունը: Ռուսական կայսրությունը պետք է կործանվի: Նրա տեղում կհայտնվեն ազատ ազգային պետություններ»,-ասված է հայտարարությունում:




























