ԱՄՆ վարչակազմը քննարկում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինա զորքեր ուղարկելու մտադրության մասին հայտարարության «պոտենցիալ վնասները»: Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, NBC-ին հայտնել է Սպիտա Տան բարձրաստիճան պաշտոնյան:

«Մենք ուշադիր հետեւում ենք իրավիճակի զարգացմանը, խորհրդակցություններ ենք անցկացնում մեր գործընկերների հետ, հաշվարկում ենք հնարավոր վնասները, որոնց մասին երեխ խոսել է նախագահ Օբաման»,-ասել է Սպիտակ Տան պաշտոնական ներկայացուցիչը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հայտնել էր հետեւյալը. «Մենք խորապես անհանգստացած ենք Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների մասին տեղեկություններով»: Նա կոչ էր արել Ռուսաստանին հետեւել Ուկրաինայի սուվերենությանը եւ տարածքային ամբողջականությանը վերաբերող իր պարտավորություններին եւ ընդգծել է, որ Ուկրաինայի սուվերենության եւ տարածքային ամբողջականության ցանկացած հնարավոր խախտում իրավիճակը ծայրահեղ կապակայունացնի:

Օբամայի խոսքով՝ ԱՄՆ-ը «հստակ հասկացրել է», որ աջակցում են «Ուկրաինայի հաջողությունը, կայունությունն ու միասնականությունը»: ԱՄՆ-ն միջազգային հանրության հետ համատեղ կհաստատի, որ Ուկրաինայում ցանկացած ռազմական միջամտության կունենա իր գինը, ընդգծել է Օբաման:   

ՌԴ խորհրդարանի վերին պալատն այսօր հավանություն էր տվել Պուտինի՝ Ուկրաինա զորքեր մտցնելու հնարավորության վերաբերյալ խնդրանքին: