ԵՄ արտաքին կապերի եւ անվտանգության քաղաքական հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հարցով ԵՄ երկրների ԱԳ նախարարների խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել: Նիստը նշանակված է մարտի 3-ին: Այս մասին նշված է Twitter-ում նրա պաշտոնական միկրոբլոգում:

Հիշեցնենք, որ ՌԴ խորհրդարանի վերին պալատը այսօր՝ մարտի 1-ին արտահերթ նիստում թույլ է տվել ռուսական զորքերն օգտագործել Ուկրաինայում, Ղրիմում, մինչեւ այդ երկրում հասարակական քաղաքական իրավիճակի կայունացումը: