Ռուսաստանի գործողություններն իրենց մեջ Ուկրաինայի ինքնիշխանության, այդ երկրի անկախության ու տարածքային ամբողջականության համար «պոտենցիալ մահացու սպառնալիք» են թաքցնում, հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը:

Նա նշել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցում նա կոչ է արել քայլեր ձեռնարկել, որոնք կկարգավորեն դրությունը: Բացի այդ Լոնդոնում Ռուսաստանի դեսպանին հրավիրել են Ֆորին Օֆիս, որտեղ հաղորդել են Մեծ Բրիտանիայի մտահոգության մասին՝ կապված ռուսական ղեկավարության գործողությունների հետ:

«Ինձ խորապես մտահոգում է Ուկրաինայում լարվածության սրումը, եւ ռուսական խորհրդարանի որոշումը, որն Ուկրաինայի տարածքում ռազմական գործողություններ է նախաձեռնել հակառակ ուկրաինական կառավարության: Մենք դատապարտում ենք ագրեսիայի ցանկացած ակցիա՝ ուղղված Ուկրաինայի դեմ»,- հայտարարել է Ուիլյամ Հեյգը: