Չինական Կունմին քաղաքի կայարանում մարտի 1-ին դանակներով զինված անհայտների խումբը հարձակվել է մարդկանց վրա. 27 մարդ զոհվել է, եւս 109-ը վիրավորվել են, հաղորդում է The Associated Press-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:

Գործակալության տվյալների համաձայն՝ վիարվորներին տեղափոխել  մոտակա հիվանդանոցներ:

Տեղական հեռուստաալիքների տեղեկությունների համաձայն՝ հարձակվողներից մի քանիսը գնդակահարվել է ոստիկանության կողմից: Հանցագործների անձը պարզված չէ, միջադեպի այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:

Կունմին քաղաքը գտնվում է հարավչինական Յուննան նահանգում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: