ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը կոչ է արել Ռուսաստանին հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունը:
«Ռուսաստանը պետք է հարգի Ուկրաինայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանները: Դա վերաբերում է նաեւ Ուկրաինայում ռուսական զորքերի տեղաշարժին»,-գրել է Ռասմուսենը Twitter-ի իր միկրոբլոգում:
Ավելի վաղ նա կոչ էր արել թուլացնել լարվածությունը Ղրիմում՝ նշելով, որ ՆԱՏՕ-ի իրենց գործընկերները շարունակում են սերտորեն համագործակցել իրավիճակի կարգավորման հարցում:




























