Եթե վարչապետից հրաժարական են պահանջում, դրանով լեգիտիմացնում են երկրի նախագահին։ Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, Մյասնիկյանի արձանի մոտ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ 4 ոչ կոալիցիոն ուժերի կողմից վարչապետի հրաժարական պահանջելու հայտարարությանը:
«Եթե վարչապետ ընտրվի ոչ հանրապետական կուսակցությունից, ապա նա չի գործի, քանի որ ԱԺ-ում Հանապետական կուսակցությունը մեծամասնություն է կազմում»,-նկատել է Սասուն Միքայելյանը:
Նշենք, որ այսօր՝ մարտի 1-ին, բազմաթիվ քաղաքացիներ եւ քաղաքական գործիչներ մարտի 1-ի զոհերին իրենց հարգանքի տուրքը մատուցելու համար հավաքվել են Մյասնիկյանի արձանի մոտ: Այնտեղ են գտնվում մոտ 50 քաղաքացիներ:
«Մեր հարգանքի տուրքը մարտի 1-ի զոհերին կմատուցնեք լուսաբացը Մյասնիկյաի արձանի մոտ դիմավորելով»,-ասել է Սասուն Միքայելյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























